Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցով Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի հայտարարությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում և նրա շուրջ ծավալվող իրադարձություններին և ողջունում է համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Աքաբայում Համատեղ շփման խմբի նախարարական հանդիպման շրջանակում։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

Ընդգծվում է, որ Հայաստանը աջակցություն է հայտնում սիրիացի ժողովրդին իր պատմության այս կարևոր և վճռորոշ պահին։

«Մենք հանդես ենք գալիս քաղաքական անցման ներառական և խաղաղ գործընթացի օգտին՝ հաստատապես հավատալով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը կայունության և խաղաղության բանալին են ինչպես Սիրիայում, այնպես էլ ողջ տարածաշրջանում», — ընդգծել է ԱԳՆ-ն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930