ՀՀ շրջաններում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ, բուք, ուժգին քամի

Երևանում դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Դեկտեմբերի 18-ի և 20-21-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Մարզերում դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք։ Դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 16-17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։

Դեկտեմբերի 18-ին և 20-21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կբարձանա 3-6 աստիճանով։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930