Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպումը, որին մասնակցում էր նաև Գագիկ Ծառուկյանը։
Երեկոյի ընթացքում օդում թևածում էր Արցախի շունչը, հնչում էր Արցախի բարբառը, միմյանց հանդիպած շուրջ 200 արցախցի երիտասարդները կիսվում էին հիշողություններով, վերապրում Արցախի իրենց կյանքի օրերը։
Արցախցի Անահիտն, իր հետ Արցախից բերված մի բուռ հողը, որով նպատակ ուներ իր հարսանիքի համար նախատեսված տարոսիկներ պատրաստել, երեկոյի ընթացքում նվիրել է Գագիկ Ծառուկյանին:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այդ հողի վրա իր տան բակում Արցախի երիտասարդների հետ ծառ է տնկելու ու հետո հենց մայր հողի հետ միախառնված հողով նաև Արցախում են ծառ տնկելու։
Գագիկ Ծառուկյանը հենց այսօր իր խոստումն իրականություն է դարձնելու՝ արցախցի երիտասարդների հետ իր տան բակում ծառ է տնկելու, որպես միասնականության ու հավատի խորհրդանիշ: