2025 թ․ մայիսի 22-ին նախատեսված է իրականացնել Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությունը

Մեծանուն արվեստագետ, շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թվականի բյուջեով արդեն իսկ հատկացված են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին, և մայիսի 22-ին, որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930