Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը՝ մեկնաբանելով Վարազդատ Լալայանի՝ աշխարհի չեմպիոն դառնալը:

«Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է», — գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031