Վարազդատ Լալայանը՝ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:

25-ամյա հայ ծանրորդը նվաճել է նաև պոկում վարժության փոքր ոսկե մեդալը: Պոկում վարժությունում Լալայանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը, իսկ հրում վարժությունում: Հրում վարժությունում Լալայանը 252 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

Այս քաշային կարգում հանդես եկած հայազգի Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և ընդամենը մեկ կգ զիջել բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսուֆին:

Պոկում վարժությունում Մինասյանը 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում բավարարվել է 4-րդ տեղով՝ 245 կգ կշռող ծանրաձողը կարողանալով հրել միայն երրորդ մոտեցմամբ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031