Մերկասառույց, ձյուն, մառախուղ․ հանրապետության ճանապարհներին տիրող իրադրությունը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Կապան քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031