Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման համար փոխզիջումների անհրաժեշտություն է տեսնում

ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների ձևավորման տրամաբանությամբ՝ ներառելով ընդհանուր էներգետիկ շուկան, սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված որոշ նախաձեռնություններ գործում են ոչ լիարժեք։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հաշվի առնելով այս հատվածի բարդ կառուցվածքն՝ ընդհանուր էներգետիկ շուկայի արդյունավետությունն ու ժամանակին ձևավորումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծում գտնելու պատրաստակամությունից։ Վստահ եմ, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունն, ինչպես նաև արագացնել ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման գործընթացը»,-նշեց վարչապետը։

 Նա հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է փոխշահավետ համագործակցությանն՝ ուղղված ԵԱՏՄ-ի գործառույթների արդյունավետության բարձրացմանն ու գործնական արդյունքներին։  

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031