ՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթի տարբեր անվանակարգերում առաջադրած խաղացողներին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում ՀՖՖ-ն առաջադրել է Հենրիխ Մխիթարյանին և Տիգրան Բարսեղյանին՝ որպես մարզիկների, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետությունը առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը:

Վարազդատ Հարոյանին, Էդուարդ Սպերցյանին, Լուկաս Սելարայանին և Օգնյեն Չանչարևիչին ՀՖՖ-ն առաջադրել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ որպես մարզիկների, որոնք առավել համակրանք են վայելում հանրության մեջ իրենց մարզական գործունեության համար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930