Այսօր՝ դեկտեմբերի 13-ին Ցյուրիխում կայացավ 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքներով կազմվեցին 12 խմբեր։
Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված է F խմբում։
ԱԱ-2026-ի Եվրոպայի որակավորման վիճակահանության արդյունքները․
A խումբ
Հաղթող՝ Գերմանիա/Իտալիա
Սլովակիա
Հյուսիսային Իռալնդիա
Լյուքսեմբուրգ
B խումբ
Շվեյցարիա
Շվեդիա
Սլովենիա
Կոսովո
C խումբ
Պարտվող՝ Պորտուգալիա/Դանիա.
Հունաստան
Շոտլանդիա
Բելառուս
D խումբ
Հաղթող՝ Ֆրանսիա/Խորվաթիա
Ուկրաինա
Իսլանդիա
Ադրբեջան
E Խումբ
Հաղթող՝ Իսպանիա/Նիդերլանդներ
Թուրքիա
Վրաստան
Բուլղարիա
F խումբ
Հաղթող՝ Պորտուգալիա/Դանիա
Հունգարիա
Իռլանդիա
Հայաստան
G խումբ
Պարտվող՝ Իսպանիա/Նիդերլանդներ
Լեհաստան
Ֆինլանդիա
Լիտվա
Մալթա
H խումբ
Ավստրիա
Ռումինիա
Բոսնիա և Հերցեգովինա
Կիպրոս
Սան-Մարինո
I խումբ
Պարտվող՝ Գերմանիա/Իտալիա
Նորվեգիա
Իսրայել
Էստոնիա
Մոլդովա
J խումբ
Բելգիա
Ուելս
Հյուսիսային Մակեդոնիա
Ղազախստան
Անդորրա
K խումբ
Անգլիա
Սերբիա
Ալբանիա
Լատվիա
Լիխտեյնշտեյն
L խումբ
Պարտվող՝ Ֆրանսիա/Խորվաթիա
Չեխիա
Չեռնորգորիա
Ֆարերյան կղզիներ
Ջիբլարթար
ՈւԵՖԱ-ի ընտրական խմբային փուլը կսկսվի 2025 թվականի մարտին և կավարտվի 2025 թվականի նոյեմբերին։
Աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր կնվաճեն միայն առաջին տեղը զբաղեցրած թիմերը։ Երկրորդ տեղերը կխաղան փլեյ-օֆֆում: 2025 թվականի մարտի 21-22-ը կկայանան 5 թիմերից բաղկացած խմբերում ընտրական առաջին հանդիպումները։
Հիշեցնենք՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։