Գումի շուկայում միջադեպի հետևանքով 7 մարդ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Գումի շուկայում մսի վաճառքով զբաղվող խանութներում իրականացված ստուգումների ընթացքում գրանցված միջադեպի վերաբերյալ։

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։

«Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար»,- փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031