Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի

Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առաջիկայում կքննարկիվ այդ հարցն ու որոշում կունենանք»,- ասել է նա։

Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։

«Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ պատժվեն»,- նշել է Ավանեսյանը։

Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել էր։

Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանարվել էր սրտի կանգ: Նշենք, որ սա միակ դեպքը չի եղել այդ կենտրոնում։ Հավելենք` վիրահատությունը կատարել էր էսթետիկ վիրաբուժական կենտրոնի տնօրեն` Արթուր Սարգսյանը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031