Եղել է վիճակի կտրուկ վատացում. Վանաձորի ԲԿ-ն՝ 13-ամյա աղջկա մահվան դեպքի մասին

Այսօր առավոտյան Վանաձորի բժշկական կենտրոնում արձանագրվել է 13-ամյա աղջիկ երեխայի մահ։ 24News-ը կապ հաստատեց Վանաձորի ԲԿ, որտեղից մեզ փոխանցեցին, որ երեխան իրենց մոտ է ընդունվելու պահին գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով:

«Անցել է համապատասխան բոլոր հետազոտությունները, ելնելով վիճակից, ընդունող բժիշկը խորհրդակցել է նաև նեղ մասնագետների հետ, ախտորոշման հստակեցման և բուժական տակտիկայի վարման հետ կապված: Առաջին բուժօգնության միջոցառումների ֆոնին վիճակում նկատվել է համեմատական դինամիկ բարելավում»,-պարզաբանեցին ԲԿ-ից:

Ինչպես փոխանցեցին ԲԿ-ից, առավոտյան, սակայն 06:26-ի սահմաններում երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Հրավիրվել է բաժանմունքի վարիչը և մանկական ռեանիմատոլոգը:

«Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Կատարվել են հակաշոկային և վերակենդանացման բոլոր հնարավոր միջոցառումները: Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, ցավոք սրտի, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Թե որն է եղել երեխայի մահվան հիմնական պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,- 24News-ին հայտնեցին Վանաձորի ԲԿ-ից:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031