Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին վերանշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930