Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին՝ նշելով, թե դրանք ընթանում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, որ բաց են մնում որոշակի հարցեր, բայց դրանք ևս քննարկվում են աշխատանքային կարգով:

«Երկու երկրների միջև այլևս պատերազմի գործոն չկա: Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայկական ուժերը նույնպես դուրս են բերվել «Ադրբեջանի տարածքից»»,- հավելել է Հաջիևը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031