Ցեղասպանությունները և դրանց կրկնության վտանգը շարունակում են մնալ առավել քան այժմեական. ՀՀ նախագահ

Վստահաբար կարող եմ ասել, որ միջազգային քաղաքականության և պատմության ամենակնճռոտ ու հրատապ խնդրի շուրջ քննարկումներ ու լուծումներ գտնելու այս նախաձեռնությունը կարող ենք կայացած ու հաջողված ձևաչափ համարել: Բայց ցավալիորեն մարդկության դեմ ոճրագործությունները, ցեղասպանությունները և դրանց կրկնության վտանգը շարունակում են մնալ առավել քան այժմեական: Այդ մասին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Ցեղասպանությունների կանխարգելումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն ու անպատժելիության բացառումն առաջին հերթին պետությունների պատասխանատվությունն են:

Այսօր մեր պետության սկզբունքային դիրքորոշումը խաղաղության կառուցումն ու պահպանումն է՝ հիմնված իրավունքահեն լուծումների և արդարության միջազգային, կայուն համակարգի վրա, համակարգի, որն ի վիճակի է արձանագրել մարդու իրավունքների ոտնահարումը, ոճրագորոծությունների առաջնային նշաններն ու համաչափ արձագանք տալ դրան: Մենք վստահ ենք, որ վաղ կանխարգելումը միջազգային անվտանգության գործուն համակարգն ունենալու հիմնասյուներից մեկը պետք է լինի:

Համոզված ենք, որ երկօրյա ֆորումի ընթացքում մեր հյուրերն ու հայաստանյան մասնակիցները կկարողանան գործուն լուծումներ առաջարկել մարդու իրվունքների մեխանիզմների ամրապնդման, բազմակողմ մարմինների գործունեության, միջազգային դատական ատյանների կարևոր դերի, դրանց վճիռների իրականացմանն ուղղված քայլերի, քաղաքացիական հասարարության ու գիտական համայնքի ձայներն ավելի լսելի դարձնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031