Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն ընտրություններ

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունների դադարեցման մասին որոշումը։

Ըստ հիմնավորումների՝ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին»:

Միաժամանակ, կառավարության որոշմամբ, Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, օրը, սակայն, կնշանակի ԿԸՀ-ն՝ «արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»։

«Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031