Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել

Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել, այդ մասին տեղեկանում ենք flightradar կայքից։

Ըստ կայքում հրապարակված տեղեկության՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպքի Բաքու մեկնող ինքնաթիռը դեռ վայրէջք չի կատարել։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեց, որ թռիչք եղել է՝ նշելով, որ միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է։ «Նմանատիպ չվերթներ տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում Բաքվից- Երևան և հակառակ ուղղություններով իրականացվել են»,- փոխանցեց նա՝ չմանրամասնելով, թե քանի նման չվերթ է իրականցվել։

«Զվարթնոց»-ից նաև չնշեցին, թե որ միջազգային կազմակերպությունն է Բաքու- Երևան և Երևան- Բաքու չարտերային չվերթներ իրականացրել։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031