ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման իրենց պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ նրա՝ նման միջոցառումների հիմք կարող է հանդիսանալ երկու տարվա ընթացքում չմարված պարտքը. «Այս մոտեցումը նման է ՄԱԿ-ի պրակտիկային»։
Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է բոլոր մասնակից երկրների համար, իսկ կազմակերպության բյուջեն ձևավորվում է մասնաբաժնային վճարումների միջոցով:
«Ռուսաստանը ծածկում է ՀԱՊԿ բյուջեի կեսը, իսկ մյուս մասնակիցները՝ 10-ական տոկոսով։ Վճարումների մերժման կամ ուշացման որեւէ ձև չի նախատեսվում: Ընթացիկ տարվա համար չփոխանցված գումարները կազմում են պարտք:
Երկու տարվա պարտքի դեպքում, Զախարովայի խոսքով, պետությունը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։