Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարվածն ԱՄՆ-ի, Իսրայելի և հարևան մեկ այլ երկրի ծրագրի հետևանք է. Խամենեի

Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումն ԱՄՆ-ի, Իսրայելի և Սիրիայի հարևան մեկ այլ երկրի ծրագրի հետևանք է. նման պնդմամբ է հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, գրում է Mehr գործակալությունը:

«Սիրիայում տեղի ունեցածն ամերիկյան և սիոնիստական ​​համատեղ ծրագրի հետևանք է: Սիրիայի հարևան մեկ այն երկիր հստակ դերակատարում է ունեցել այս հարցում և շարունակում է ունենալ. սա ակնհայտ է բոլորի համար, բայց հիմնականը դավադիրը, գլխավոր ծրագրավորողը ԱՄՆ-ն և սիոնիստական ​​ռեժիմն են: Մենք ապացույցներ ունենք, որոնք կասկածի տեղիք չեն տալիս», — ասել է Իրանի գերագույն առաջնորդը:

Նոյեմբերի վերջին Սիրիայում իսլամիստական ​​խմբավորումների կոալիցիան հարձակում է սկսել կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա։ Նոյեմբերի 30-ին իսլամիստները գրավել են Հալեպը, իսկ դեկտեմբերի սկզբին՝ Համան և Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին հակակառավարական զորքերը մտել են Դամասկոս և հայտարարել Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու մասին։

Ինչպես այն ժամանակ հայտնել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, Սիրիայի առաջնորդը բանակցություններ է վարել իսլամիստների հետ, հրաժարական է տվել և լքել երկիրը։ Այնուամենայնիվ, իսլամիստները հայտարարել են 10 միլիոն դոլարի պարգևատրություն այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել նախկին նախագահին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բաշար ալ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Ռուսաստան, որտեղ նրան ապաստան են տվել։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031