Անկուսակցական Սարիկ Մինասյանը Գյումրիի փրայմրիզի արդյունքում 253 քվեով հաղթեց, այս ամսին փոխանցում է «Ազատությունը»։
Վերջինս անկուսակցական է, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը, նախկին պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ավելի վաղ աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում։
Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ամենաշատ քվեն ստացած թեկնածուին կնշանակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Դրա համար, սակայն, դեռ օրենք պիտի փոխվի, որը վարչապետին այդ լիազորությունը կտա։
Երկրորդ առավելագույն ձայները ստացել է ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ 220 քվե, 143 հոգի էլ իր ձայնը տվել է իշխանական խմբակցության մեկ այլ պատգամավորին՝ Կարեն Սարուխանյանին։
«Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նախնական ընտրություններին մասնակցում էր 7 թեկնածու՝ Կարեն Սարուխանյանը և Դավիթ Առուշանյանը, Սարիկ Մինասյանը, Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Լևոն Անանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը։
Լևոն Անանյանը ստացել է 91 ձայն, Շավարշ Արամյանը՝ 88, Էմմա Բարսեղյանը՝ 113, Վահագն Մկրտչյանը՝ 138։