Կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է. ՀՀ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» մեկամսյա համապետական արշավի շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովին:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհակալություն հայտնել միջոցառման բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին և մաղթել արդյունավետ քննարկումներ:

«Կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է: Մենք հավատարիմ ենք Կառավարության ծրագրում սահմանված հետևյալ դրույթին՝ «Կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները»,- ասել է նա:

2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման ուղղությամբ: Մենք գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է իրականացնել միայն համակարգված և կանոնակարգված ձևով»,- ասել է փոխվարչապետը` շնորհակալություն հայտնելով բոլոր գերատեսչություններին և անձանց, ովքեր իրենց առօրյա աշխատանքով իրապես պայքարում են, որպեսզի ունենանք կոռուպցիայից ազատված հասարակություն:

Փոխվարչապետն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարում հակակոռուպցիոն կրթության և իրազեկման թիրախային քաղաքականության մշակման և անհրաժեշտ գործողությունների իրականացման կարևորությանը, ինչպես նաև ընդգծել հանրային կառավարման բարեփոխումների դերը կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031