Ասադին և նրա ընտանիքին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը. Պեսկով

Բաշար Ասադին և նրա ընտանիքին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ Պուտինի պաշտոնական գրաֆիկում Բաշար Ասադի հետ հանդիպում չկա:

«Նախագահի պաշտոնական գրաֆիկում նման հանդիպում չկա: Պարոն Ասադի գտնվելու վայրի մասին ոչինչ չենք կարող ասել», — ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան երկխոսություն է վարում Անկարայի հետ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031