Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ:
«Այս օրը մենք հիշում ենք 1988 թվականի երկրաշարժը, որը մեծապես ազդեց Հայաստանի վրա, խլեց մարդկային կյանքեր և փոխեց համայնքների ճակատագրերը: Եվրամիությունը Հայաստանի հետ հարգում է զոհերի հիշատակը՝ հարգանքը հավաստելով հայ ժողովրդի ուժի և տոկունության հանդեպ: Միասին մենք կերտում ենք ավելի կայուն և ուժեղ Հայաստան»,- նշել է Մարագոսը: