«Ծանր վիճակ»․ ինչ է կատարվում Հալեպում, և ինչ է արվում սիրահայերին օգնելու համար

Հալեպում մարդիկ տնտեսական ծանր վիճակում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

Նրա խոսքով՝ թեպետ սննդամթերքի պակաս չկա, սակայն ամեն ինչ թանկացել է։

«Սննդամթերքի խանութները բաց են, պակաս չկա, Հալեպ ապրանքներ բերվում են, առաջին օրերին հացի պակաս կար, հիմա դա էլ չկա, բայց գները կրկնապատկված, եռապատկված են, դրա համար տնտեսական տագնապ կա»,- ասել է Պողիկյանը։

Նա նշել է, որ քաղաքում հանգիստ է, բայց մարդիկ իրենց բնականոն աշխատանքին չեն վերադարձել, այսինքն՝ գումար չեն վաստակում, որ կարողանան գնումներ կատարել։

Պողիկյանը նշեց, որ առաջնորդարանն արդեն 3 օր է՝ օգնություն է տրամադրում հայ համայնքի բոլոր անդամներին։ Խոսքը ֆինանսական աջակցության մասին է, որ համայնքի անդամները կարողանան իրենց կարիքները հոգալ։

Հիշեցնենք` «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում է սկսել Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ: Արմատականները գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցնել Հալեպ քաղաքը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031