Հարավային Կորեայի խորհրդարանի մոտ բազմահազարանոց ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը

Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Հարավային Կորեայի խորհրդարանի մոտ՝ պահանջելով նախագահ Յուն Սոկ Յոլի հրաժարականը, տեղեկացրել է ВВС-ն։

Շաբաթ ավելի վաղ Յունը ներողություն էր խնդրել այն բանի համար, որ ռազմական դրություն էր հայտարարել երեքշաբթի, եւ ասել է, որ այլեւս չի անի դա։

Ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ ընթանում է քվեարկությունից մի քանի ժամ առաջ, որը վերաբերելու է ընդդիմության՝ Յունի իմփիչմենթի առաջարկին։

Կառավարող Ժողովրդական իշխանության կուսակցությունը հայտնել է, որ չի աջակցի իմփիչմենթի քվեարկությանը։

Ընդդիմադիր կոալիցիային, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, անհրաժեշտ են ընդամենը կառավարող կուսակցության ութ անդամների ձայները, որպեսզի նրան իմփիչմենթ հայտարարվի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930