Դեկտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16։30-ի սահմաններում Արզական գյուղի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 61-ամյա Բագրատ Ս․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 15-ամյա Ազատ Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով Բագրատ Ս․-ն, վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մարինե Ս․-ն և Ազատ Բ․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Էրիկ Մ․-ն և 15-ամյա Էրիկ Խ․- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։