Նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան, ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին:

Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ջանքերն ուղղված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև սերտ համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների արդյունավետ փոխգործակցության և առևտրատնտեսական կապերի խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ հաստատելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Ստեֆան Դիոնին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031