Հիշում են Պողոս Պողոսյանի դժբախտ դեպքը, բայց հազարավոր երեխաների են կnտnրել, հղի կնnջը գցել ավտոյի տակ. Լևոն Քոչարյան

Եթե իրենք հետ են գնում 2003 թվական ու հիշում են Պողոս Պողոսյանի դժբախտ դեպքը… այս մարդիկ սպանությունից, մնացած բաներից իրավունք չունեն խոսել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալենի Սիմոնյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթին:

«Էս մարդիկ ուղղակի սպանությունից ու մնացած բաներից պարզապես իրավունք չունեն խոսել, հազարավոր երեխեքի տարել, կոտորել են իրենց պատճառով ստեղծված պատերազմը, այն ելքը, որ ունեցանք, շարասյունով հղի կնոջը գցում են ավտոի տակ, նույնիսկ չեն էլ կանգնում, հասկանան՝ ինչ է եղել, ինչով կարող են օգնել: Ու այս մարդիկ դեռ երես ունեն, ընդհանրապես դուրս գան ու մարդկանց նայեն»,-ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930