ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 5-ի նիստում ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած մի շարք նախագծեր, որոնք նպատակաուղղված են գույքի կառավարման բարելավմանն ու արդյունավետությանը:
Այս մասին հայտնում են կոմիտեից:
Մասնավորապես՝
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենք 296 տարածք և Ծիծեռնակաբերդի խճուղի 1/6 հասցեներում գտնվող անշարժ գույքը հետ կվերցվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և կամրացվի Կոմիտեին՝ հետագայում վարձակալությամբ տրամադրելու նպատակով,
Օհանավան համայնքի 3-րդ փողոց 13 դպրոց հասցեում գտնվող շինությունները և հողամասը, որոնք ամրացված են Կոմիտեին, կօտարվեն մրցույթով,
Գյումրի համայնքի Սևյան փողոց 3-րդ նրբանցք ավտոտնակ հասցեում գտնվող համայնքային հողամասը նվիրատվության կարգով կփոխանցվի պետությանը և կամրացվի Կոմիտեին,
Արմավիր գյուղի Այգեվան 5-րդ փողոց 1-ին նրբանցք 1 շենք հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի սպասարկման հողամասը նվիրատվության կարգով կփոխանցվի պետությանը և կամրացվի Կոմիտեին,
Ամասիա գյուղի Արեգնադեմ 15-րդ փողոց 6 հասցեում գտնվող համայնքային հողամասը, որտեղ նախատեսված է դպրոց կառուցել, կնվիրաբերվի պետությանը և կամրացվի Կոմիտեին,
Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 4 հասցեում գտնվող շինություններն ու հողամասը, որոնք ամրացված են Կոմիտեին, կօտարվեն մրցույթով։