Ինչքա՞ն փող ունեք, Լևոն ջան, կասե՞ք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին

Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է ընդդիմադիրների՝ կոռուպցիայի մասին ելույթներին։

Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցությունն ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն է։

Վերջինս հիշեցնելով Քոչարյանների ընտանիքի ունեցվածքի մասին՝ նշել է 4 մլրդ դոլար թիվը, և դիմել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանին, հայտնելով. «Թվի մե՞ջ է խնդիրը։ 4 չէ, 3.8 է, 5 է, 1 է։ Ինչքա՞ն է, Լևոն ջան, կասե՞ս։ Ինչքա՞ն է։ Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք։ Պարոն Քոչարյան, կասե՞ք ինչքան գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը։ Արցախից էիք բերե՞լ այդ գումարները»։

Ըստ Սիմոնյանի՝ իրականությունն այն է, որ ՀՀ նրանք «խոպան էին եկել»։

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք նրա թիկնապահների կողմից սպանված Պողոս Պողոսյանի դեպքը, և ցուցադրել նրա լուսանկարը, ապա՝ 2008թ. Մարտի 1-ի սպանությունները, և նշել. «Երբ խոսք է գնում մարդ սպանելուց, կոռուպցիայից, ես կարծում եմ՝ ճիշտը դահլիճից դուրս գալն է, բոյկոտելը։ Ամենաճիշտ տրամաբանությունն է»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031