Ավելի ու ավելի դժվար, եթե չասենք անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Փաշինյան

«Իրադարձությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումը ավելի ու ավելի դժվար է դարձնում, եթե չասենք անհնար է դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ, և ես կարծում եմ, որ մենք էդտեղ անդառնալիության կետն ըստ էության անցել ենք», — այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արած հայտարարությանը, թե ՀԱՊԿԸ չէր կարող միջամտել 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, քանի որ դա Հայաստանի տարածք չէր։

Փաշինյանն այսօր հակադարձեց՝ «ամենայն հարգանքով Ռուսաստանի նախագահի նկատմամբ, բայց վերջինիս այս հայտարարությունը ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում»։

«Մեր դիրքորոշումը հստակ է, որ 2021 — ին, 2022 — ին Հայաստանի նկատմամբ եղել ագրեսիա, տարածքային ոտնձգություններ, ընդ որում՝ դա եղել այն բանից հետո, երբ մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ, և այդ հարցը առաջինը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ, և մեր դաշնակիցներից ստացել ենք, պատասխան, որ նման բան չի կարող տեղի ունենալ, որովհետև Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ է։ Սա բոլորը գիտեն, և որևէ մեկը չի կարող ոտնձգություն անել։ Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք, որ այդ կարմիր գիծը հատված է, որից հետո իրենք էլ ասել են, դե ոնց որ թե սահմանը դելիմիտացված է չէ։ Մենք էլ ասել ենք, բա էդ դեպքում ո՞րն է այն կարմիր գիծը, որի մասին ասում էիք, ցույց տվեք էդ կարմիրը գիծը։ Ասել ենք, ցույց տվեք Հայաստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, իրենք դա մեզ ցույց չեն տվել», — հայտարարել է վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031