Որևէ դպրոցի հրահանգ չենք տվել հերոսի անկյունները հանելու. Անդրեասյան

«Արդեն չեմ հիշում՝ որերորդ անգամն ենք այս թեմային անդրադառնում ու հենց այս ամբիոնից ու չգիտեմ՝ ավելի պարզ ինչպես կարելի է ասել, որ նախարարությունը որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները, որևէ նկարներ տեղափոխելու, հանելու վերաբերյալ»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն հարցին, թե ընդդիմադիր գործընկերները մեղադրել են իրենց դպրոցներից հերոսների անկյունները հանելու համար:

«Հուսով եմ՝ իմ խոսքերը պարզ են, եթե պարզ չեն, խնդրում եմ հուշեք, գուցե ժեստերի լեզվով բացատրենք, գուցե որևէ այլ եղանակ գտնենք, որպեսզի այս պարզ ճշմարտությունը ի վերջո տեղ հասցնենք: Կրկնում եմ՝ չկա որևէ նման բան, և հուսով եմ՝ ասածս պարզ էր: Մենք չենք հոգնելու հերքել այնքան, ինչքան կարիքը կլինի, մինչև որ հոգնեն այդ թեմաները շրջանառողները»,- նկատեց նախարարը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031