Խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը կանգնած չէ, դրական դինամիկա կա․ ԱԺ նախագահ

Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները չեն դադարել, և գործընթացն ընթանում է առաջարկների ու քննարկումների տրամաբանությամբ։

Այս մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում խաղաղության պայմանագրի գործընթացը։

«Գործընթացը կանգնած չէ։ Բաքվում կայացած COP-29-ի պատճառով ինչ-որ պահ դադար եղավ, և դա հայտարարվեց ադրբեջանական կողմից, որ դա ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված։ Բայց մենք դրական կետի վրա ենք և առաջարկ-քննարկում-առաջարկ տրամաբանության մեջ ենք։ Դրական դինամիկա կա»,- ընդգծեց Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031