Ինչպես են բացահայտվել Աղազարյանի կողմից արված արտահոսքերը. մանրամասներ

Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառը առգրավված հեռախոսն է եղել։ Այս մասին փոխանցում են ArmLur-ի իրազեկ աղբյուրները։

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հովիկ Աղազարյանը պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որ ենթակա չէին հրապարակվելու, արտահոսքեր է կազմակերպել:

Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում Հովիկ Աղազարյանի այս քայլերի մասին վաղուց են տեղյակ եղել, շատ լուրջ կասկածներ են ունեցել, որ Աղազարյանը մի քանի լրատվամիջոցների հետ պարբերաբար աշխատում է և կազմակերպում ինֆորմացիոն արտահոսքեր, սակայն բացահայտելու համար համապատասխան ապացույցներ չեն եղել։ Լրատվամիջոցը տեղեկացել է, որ Նկոլ Փաշինյանի անուղղակի հրահանգով է ՀՀ դատախազն առգրավվել Աղազարյանի հեռախոսը, որից հետո ջրի երես են դուրս եկել արտահոսած բոլոր փաստերը։

«Միաժամանակ, այսօր ԱԺ-ում ՔՊ խմբակցության փակ նիստում հարցականի տակ են դրել Հովիկ Աղազարյանի կողմից պետական անվտանգությանը վերաբերվող թեմաներով արտահոսքերի մասին լուրերը։ Ավելին, խմբակցության ներսում խոսում են, թե սա պատրվակ է, որ ՀՀ դատախազը գա ԱԺ և զրկի Աղազարյանին մանդատից։ Բացահայտմանը հաջորդեց դեպի Աղազարյանն ուղված ուղիղ ճնշումներ, որոց արդյունքում ՀՀ վարչապետը խնդրեց Աղազարյանին մանդատը դնել և բազմիցս մերժվեց»,- գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031