Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմությունը վերացվել է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմությունը վերացվել է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Պատերազմից հետո իրավիճակ էր, երբ ամեն րոպե սպասում էինք հարձակման, որ ալիքը, որն եկավ Ղարաբաղի վրա, չի կանգնի։ Դրա փորձերը եղան, եղան 2021 թվականի ընտրությունների ժամանակ, բա մենք այդ ամեն ինչը ո՞նց պահեցինք, պահեցինք մեր ԱԳՆ-ի, մեր խորհրդարանական դիվանագիտության, ԵԽԽՎ-ում գոյություն ունեցող մեր խմբի շնորհիվ»,- ասել է ԱԺ նախագահը:

Ըստ Սիմոնյանի, այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանը չի աշխատել, աշխատել է Ադրբեջանը։

«Ու մենք այսօր աշխատում ենք այն երկրների հետ, որ այդ երկրների հետ չաշխատեն մեր դեմ»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031