Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց 66 կողմ, 30 դեմ ձայներով:

Խորհրդարանին ներկայացված նախնական տարբերակից հետո բյուջեի մասին օրենքի նախագիծը վերանայվել էր, կատարվել էին եկամուտների, ծախսերի որոշ փոփոխություններ:

2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսում:

Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են 2 տրլն 837 մլրդ դրամ, ծախսերը՝ 3 տրլն 441 մլրդ դրամ: Պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը: 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930