Օլաֆ Շոլցն ու Վլադիմիր Զելենսկին այցելել են վիրավոր ուկրաինացի զինվորականներին

Երկուշաբթի առավոտյան կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կիև՝ նախապես չհայտարարված այցով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նա այցելել է Կիևի հիվանդանոց։

Կանցլերը զրուցել է վիրավոր զինվորների հետ և լուսանկարվել նրանցից մեկի հետ։ Զինվորը կորցրել է երկու ոտքը Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նա ժպտաց տեսախցիկի առջև ու գրկեց Վլադիմիր Զելենսկիին, Օլաֆ Շոլցը նստեց նրա կողքին։

Ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր սա Շոլցի երկրորդ այցն է Ուկրաինա։ Վերջին անգամ նա Կիևում է եղել 2022 թվականի հունիսին։

BILD-ի աղբյուրները հայտնում են, որ Շոլցի այցը Ուկրաինա պլանավորվել էր դեռևս Գերմանիայում կառավարական ճգնաժամի և իշխող կոալիցիայի պառակտումից առաջ։ Կանցլերը ցանկանում էր, որ իր այցը տեղի ունենա ԱՄՆ ընտրություններից հետո և հաջորդ տարվա հունվարին Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ։

Ըստ BILD-ի՝ բանակցությունների ընթացքում Շոլցը պատրաստվում է պարզել, թե ինչ է պատրաստ ուկրաինական կողմն անել Ռուսաստանի հետ զինադադարի հասնելու համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031