Լիբանանը Իսրայելին մեղադրում է հրադադարը խախտելու համար

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին Իսրայելին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական Բեյրութի, մեկ մարդ է զոհվել, ևս մեկն էլ՝ վնասվածքներ ստացել։

Լիբանանի իշխանությունները պնդում են, որ հրադադարի վեցերորդ օրը Իսրայելի բանակն անօդաչու թռչող սարքով հարվածներ է հասցրել երկրի տարածքին։

«Իսրայելի օկուպացիոն ուժերի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները հրադադարի համաձայնագրի դրույթների կոպտագույն խախտում են», — հայտարարել է Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև ձեռք բերված համաձայնության բանագնացներից մեկը հանդիսացող Բերրին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031