Լրացել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 127-ամյակը

2024թ. դեկտեմբերի 2-ին լրացել է նշանավոր խորհրդային զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 127-ամյակը։ Նշանավոր օրվա մասին հիշեցնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«Մարշալ Բաղրամյանի անունը ընդմիշտ կապված է Հայրենական մեծ պատերազմի ռազմավարական հաղթակռիվների հետ՝ մարտը Կուրսկի աղեղում (1943թ. հուլիս-օգոստոս), Բելառուսական ԽՍՀ եւ Լիտվայի եւ Լատվիայի ԽՍՀ-ների մի մասի ազատագրման «Բագրատիոն» գործողությունը (1944թ. հունիս-օգոստոս) եւ Քյոնիգսբերգի գրավումը (1945թ. ապրիլ)։

Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հ.Ք. Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի գործում գերմանական նացիզմի դեմ»,- նշվել է դեսպանության գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930