Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունն ուսումնասիրել է «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի և նրա ընտանիքի անդամների գույքը:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Արթուր Բաղդասարյանի, նրա հետ փոխկապակցված Աննա և Վահան Բաղդասարյանների՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման պահանջով։

Թե ի՞նչ չափի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել, դեռևս հայտնի չէ։ Հայցը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930