ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 4-ամյա երեխայի մահվան դեպքից

4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Մահվան պատճառները պարզելու նպատակով դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Այս պահին քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ։ Բոլոր միջոցները ձեռնարկվելու են ինչպես մահվան իրական պատճառները, այնպես էլ դեպքի հանգամանքներն իրավական գնահատկաների արժանացնելու համար։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով և այս պահին իրականացվում է նախաքննություն»,- հայտնեց Աբրահամյանը:

Գոռ Աբրահամյանը նշեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930