Կրեմլը վերահաստատում է Ասադին աջակցելու իր վճռականությունը

Կրեմլը վերահաստատում է իր վճռականությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու հարցում։ Ռուսաստանի նախագահականից հնչող հայտարարությունը հաջորդում է Սիրիայի առաջնորդի մեկնաբանությանը՝ ապստամբների հարձակմանը դիմակայելու հարցում դաշնակիցների «կարևորության» մասին։

«Իհարկե, շարունակում ենք աջակցել Բաշար Ասադին և համապատասխանաբար շարունակում ենք շփումները, վերլուծում իրավիճակը», — ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կձևավորի «դիրքորոշում այն մասին, թե ինչ է անհրաժեշտ իրավիճակի կայունացման համար»։

Սիրիայի բանակը Ռուսաստանի զինուժի աջակցությամբ վերջին օրերին փորձում է կանխել Ասադի ռեժիմին ընդդիմացող խմբավորումների առաջխաղացումը։ Մի քանի օր շարունակվող լայնածավալ հարձակումների ընթացքում ապստամբ զինյալներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Հալեպի նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031