Պաշտոնապես առաջադրվել եմ Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու. Առուշանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ պաշտոնապես առաջադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու:

«Սիրելի՛ գյումրեցիներ,

Պաշտոնապես առաջադրվել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:

Այս որոշումը հիմնված է իմ մեծ պատասխանատվության զգացման վրա՝ ծառայելու մեր համայնքին և աջակցելու նրա հետագա զարգացմանը։

Ես հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք հասնել մեծ արդյունքների՝ օգտագործելով մեր քաղաքի ներուժը, մեր տաղանդավոր մարդկանց աշխատանքն ու մեր պատմական ժառանգությունը։

Ձեր վստահությունը ինձ համար ամենակարևոր գրավականն է՝ այս կարևոր առաքելությունը հաջողությամբ իրականացնելու համար»,- ասված է Առուշանյանի գրառման մեջ:

Հիշեցնենք՝ ժամը 12:00-ից ավարտված է Գումրու քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը:

Նախնական ընտրությունները՝ փրայմըրիզը, նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը: Թե ի՞նչ մեխանիզմով է այն անցկացվելու, դեռ չի հստակեցվում։

Քաղաքապետի պաշտոնակատարի համար ինքնաառաջադրվել են նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը:

Ինքնաառաջադրվելու մտադրության մասին հայտնել են նաև այլ անձինք:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031