Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան»․ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ներկայացուցիչ

Հայերը փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղ վերադառնալու հարցում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ներկայացուցիչ Ֆազիլ Մուստաֆան՝ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ» վերադարձին նվիրված լսումների ժամանակ։

Նա ընդգծել է, որ եթե հայկական պահանջները բավարարվեն, դա պետք է տեղի ունենա փոխադարձ պայմաններով։

«Եթե մեկ հայ վերադառնում է Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա Արևմտյան Ադրբեջան։ Եթե ​​հազար հայ վերադառնա Ղարաբաղի «ազատագրված» տարածքներ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արեւմտյան Ադրբեջան»։ Այս այլընտրանքային պայմանները պետք է բարձրացվեն միջազգային հարթակներում»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031