Շոլցը ժամանել է Կիև

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի, դեկտեմբերի 2-ին ժամանել է Կիեւ չհայտարարված այցով, տեղեկացրել է Tagesschau-ն։

Նա իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային, որը ենթարկվել է հարձակման Ռուսաստանի կողմից։

Այցի ընթացքում Շոլցը, մասնավորապես, նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Շոլցը վերջին անգամ Կիեւ եկել էր 2022թ. հունիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Իտալիայի այն ժամանակվա վարչապետ Մարիո Դրագիի հետ միասին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031