Ալեն Սիմոնյանն ու Կոլումբիայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյրային: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կարող են իրենց նպաստն ունենալ հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման հարցում: Դեսպան Արենաս Նեյրան իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու իր պատրաստակամությունը հայտնել քայլեր ձեռնարկելու երկկողմ կապերին նոր տեմպ հաղորդելու գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրության այլ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031