Այսօր գիծ դուրս կգան 15 տրոլեյբուսները․ Երևանի փոխքաղաքապետ

Մայրաքաղաքում արդեն իսկ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում հնարավոր է վճարում իրականացնել բանկային քարտերի միջոցով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց՝ սրանք միջնորդավճար չեն ենթադրում, սակայն հորդորեց քաղաքացիներին՝ իրենց պայմանագրային մանրամասները պարզելու համար լրացուցիչ ճշտում կատարել բանկից, որ վստահ լինեն։

«Այս գործարկումից հետո եթե խնդիրներ ի հայտ գան, քաղաքացիներին խնդրում ենք հայտնել, դրանք կստանան շուտափույթ լուծում, որից հետո վճարման համակարգը կգործի նաև մետրոյում»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանը հավելեց, որ դեռևս չի գործում հեռախոսային NFC տարբերակով վճարելու համակարգը:

Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ ՀՀ-ում են 171 8․6 մետրանոց նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները։ Նրա խոսքով՝ ավտոբուսների՝ գիծ դուրս գալը նախատեսվում է ամենաուշը 2025 թ․ հունվարի 1-ին, իսկ տրոլեյբուսները գիծ դուրս կգան այսօր։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930