Բոլոր ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը. փոխքաղաքապետ

Արդեն իսկ վերգետնյա շարժակազմում, այսինքն բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումը իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի միջոցով՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում քաղաքացիների կողմից. «Այսինքն ծրագիրը իրականացնող «Թելսել» կազմակերպության կողմից այս միջնորդավճարները վճարվում են: Ամեն դեպքում կհորդորեմ քաղաքացիներին, եթե ցանկանում են, եթե վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, մի հատ էլ լրացուցիչ ճշտում կատարեն կոնկրետ իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որպեսզի վստահ լինեն, որ ինչ-որ լրացուցիչ վճարներ գանձման ենթակա չեն:

Նաեւ նախատեսում ենք այս շաբաթվա ընթացքում այս գործարկումից հետո, եթե ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, խնդրում ենք քաղաքացիներին իրենց մասին հայտնել և դրանք կստանան շուտափույթ լուծում, որից հետո նաև վճարման հնարավորությունը կնախատեսվի նաև մետրոպոլիտենում»,-ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031