Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ոստիկանության ավելի քան 110 աշխատակից

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ բողոքի ցույցերի ընթացքում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 110 իրավապահ վիրավորվել է։

«Դեկտեմբերի 1-2-ը ցուցարարների բռնի գործողությունների հետևանքով ՆԳՆ 21 աշխատակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանցից չորսը դեռևս գտնվում են հիվանդանցում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ընդդիմության բողոքի հերթական ցույցը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031